Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղում

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին տեղի է ունեցել Corus Chess-2009 գերմրցաշարի 6-րդ փուլը: Հայ գրոսմայսթեր Լեւոն Արոնյանը վերսկսել է իր ոչ ոքիների շարքը, չկարողանալով առավելության հասնել ուկրաինացի Իվանչուկի հանդեպ: 56-րդ քայլում կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Մեկ այլ հայ շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը (Սլովակիա), հակառակը, համոզիչ հաղթանակ է տարել իր ռուս գործընկեր Ալեքսանդր Մորոզեւիչի հանդեպ, նրան երկրորդ անընդմեջ պարտությունը հասցնելով այս մրցաշարում:



5 փուլերից հետո 4 միավորով առաջատարն է ուկրաինացի Կարյակինը: Արոնյանը, Մովսեսյանը (Սլովակիա), Ռաջաբովը (Ադրբեջան), Դոմինգեսը (Կուբա), Սմիթսը (Հոլանդիա) ունեն 3,5-ական միավոր: Վան Վելին (Հոլանդիա), Կամսկին (ԱՄՆ), Կարլսենը (Նորվեգիա), Սթելվագենը (Հոլանդիա) եւ Ադամսը (Անգլիա) ունեն 3-ական միավոր: Իվանչուկն (Ուկրաինա) ու Վան Յուէն (Չինաստան)` 2,5-ական միավոր; Մորոզեւիչը (Ռուսաստան) 1,5-ական միավորով դեռեւս մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է:



6-րդ փուլի արդյունքները.



Լեւոն Արոնյան` Հայաստան-Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-0,5:0,5

Թեմուր Ռաջաբով` Ադրբեջան-Գատա Կամսկի`ԱՄՆ-1:0

Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան-1:0

Յան Սմիթս` Հոլանդիա-Լեյներ Դոմինգես` Կուբա-0,5:0,5

Վան Յուէ` Չինաստան-Մայքլ Ադամս` Անգլիա-0:1

Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-Սերգեյ Կարյակին`Ուկրաինա-0,5:0,5

Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-Լյուկ Վան Վելի-0,5:0,5:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---