Վրաստանում բացօթյա զանգվածային միջոցառումները կթույլատրվեն 9 հուլիսի 2020 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ից Վրաստանում կչեղարկվի բաց երկնքի տակ անցկացվող զանգվածային միջոցառումների արգելքը։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան՝ հավելելով, որ դա շատ կարևոր է ներքին զբոսաշրջության զարգացման համար։ «Կարծում եմ, որ հատկապես հիմա, ամռան շրջանում, դա շատ կարևոր է, քանի որ գնալով կարևորվում է ներքին զբոսաշրջության զարգացումը։ Բոլոր այն միջոցառումները, որոնք տարբեր նպատակներ ունեն, բայց անցկացվելու են բաց երկնքի տակ, կթույլատրվեն»,- ասել է նա, տեղեկացնում է Sputnik Georgia-ն։ Գախարիան պարզաբանել է, որ հատկապես շատ են հայտերը կինոլոգներից։ Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից և սահմանափակումների վերացումից հետո տոնական և հանդիսությունների ինդուստրիայի ներկայացուցիչները բազմիցս են բողոքի ցույցեր անցկացրել՝ պահանջելով թույլատրել միջոցառումների անցկացումը, քանի որ ոլորտի ներկայացուցիչներն անգործ են մնացել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ |