ՀԱԵ Կոնստանդնուպոլսյան պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հանդեպ մահափորձ էր նախապատրաստվում

PanARMENIAN.Net - Թուրքական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Քենան Թեմուրը ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկն էր: Խմբավորումը պատրաստվում էր մահափորձ կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Կոնստանդնուպոլսյան պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի հանդեպ: Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, «խմբավորումը ծրագրում էր սպանել պատրիարքին հակատանկային ռեակտիվ հրացանով»: Բացի այդ, թերթը հաղորդում է, որ հաջողվել է բացահայտել եւս մեկ ահաբեկչական խմբավորում, որը գլխավորում էր Մուհամեդ Սարիքայը: Այդ խմբավորումը ծրագրում էր սպանել Ալեւիթների դաշնության նախագահ Ալի Բալքիզին:



2007թ.` Հրանտ Դինքի քառասունքին, Ստամբուլի Քումքարի գերեզմանոցում կրակոցներ լսվեցին: «Ես պատրաստվում էի սպանել պատրիարքին»,- ոստիկաններին է ասել ձերբակալված Վոլքան Քարովան: Իր գործընկեր Յըլմազ Ջան Օզալփի հետ նա ցուցմունքներ տալու համար ուղեկցվեց ոստիկանական բաժանմունք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---