Յան Պոուլսեն. Ես հաճույք եմ ստանում Հայաստանում իմ աշխատանքից

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին հանդիպումները 2010թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում դժգոհություն առաջացրեցին հավաքականի գլխավոր մարզիչ, դանիացի Յան Պոուլսենի հասցեին, վերջինս դրանից չի ազդվել: Նա լավատեսորեն է տրամադրված եւ կոչ է արել երկրպագուներին նույն տրամադրվածությամբ սատարել թիմին առաջիկա խաղերում: «Նախորդ պարտությունները ոչ ոքի համար հաճելի չէին: Սակայն այժմ մենք պետք է կենտրոնանանք Էստոնիայի հետ խաղի վրա»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Յան Պոուլսենը:



Նա նաեւ նշել է, որ իրեն դուրեկան է աշխատել Հայաստանում, որտեղ նա մեծ ֆուտբոլային ներուժ է տեսնում աճող սերնդի մոտ: «Ես հաճույք եմ ստանում Հայաստանում իմ աշխատանքից: Ես գտնում եմ, որ հայ ֆուտբոլի զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտը մարզումների պայմանների, մասնավորապես, արհեստական դաշտերի բացակայությունն է: Միակ նորմալ արհեստական դաշտը «Բանանցի» սպորտային բազայում է: Իսկ ֆուտբոլի զարգացման համար հարկավոր է ունենալ լավ պայմաններ ու մարզիչներ: Այնուամենայնիվ, ես մեծ ֆուտբոլային ներուժ եմ տեսնում երիտասարդների մոտ: Կարծում եմ, հարկավոր է աջակցել ֆուտբոլի զարգացմանը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նրա սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ապա միակ խնդիրը լեզուն է, որը ինձ թույլ չի տալիս անմիջական շփում հաստատել ֆուտբոլիստների հետ: Իրականում դա շատ մեծ խնդիր է»,-հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---