Օգոստոսի 5-ին Երկիր մոլորակին պոտենցիալ վտանգավոր աստերոիդ կմոտենա

Օգոստոսի 5-ին Երկիր մոլորակին պոտենցիալ վտանգավոր աստերոիդ կմոտենա

PanARMENIAN.Net - Մոլորակի համար պոտենցիալ վտանգավոր 2009 PQ1 աստերոիդը կմոտենա Երկրին օգոստոսի 5-ին, զգուշացրել է NASA-ն, փոխանցում է PM-ն։

2009-ի օգոստոսի 14-ին հայտնաբերված աստերոիդը, ըստ գիտնականների դասակարգման` «Ապոլոնների» խմբին է պատկանում, առանձնանում է նրանով, որ դրանց ուղեծիրը Երկրի ուղեծրի հետ հատվում է։ Այս խմբին պատկանող երկնային մարմիններն անընդհատ անցնում են երկրի ուղեծրով, այդ պատճառով պոտենցիալ վտանգավոր են Մոլորակի համար։

2009 PQ1-ը, որն ըստ մասնագետների 84-ից 190 մետր տրամագիծ ունի (ճիշտ ֆուտբոլային մեկ մարզադաշտի չափ), Երկիր մոլորակին մաքսիմալ մոտ կլինի օգոստոսի 5-ին, Երևանի ժամանակով 18:35-ին։

Աստերոիդը կանցնի Երկրից 3․2 մլն կիլոմետր հեռավորության վրա՝ 13․4 կմ/վրկ արագությամբ։ Ըստ գիտնականների՝ այս երկնային մարմնի հաջորդ մոտեցումը Երկրին սպասվում է 2137 թվականին։

2020-ի հունիսի 6-ին Երկրին ևս մեկ աստերոիդ է մոտեցել, սակայն դրա ու Մոլորակի ուղեծրերը չեն հատվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---