Շաքարախտով հիվանդները 12 անգամ ավելի հաճախ են մահանում Covid-19-ից

Շաքարախտով հիվանդները 12 անգամ ավելի հաճախ են մահանում Covid-19-ից

PanARMENIAN.Net - Շաքարախտով հիվանդները 12 անգամ ավելի հաճախ են մահանում Covid-19-ից և վարակվելու դեպքում 6 անգամ հաճախ հոսպիտալացման կարիք ունենում։ Այսպիսի եզրակացության են եկել Սան Ֆրանցիսկոյում գտնվող Կալիֆոռնիական համալսարանի մասնագետները, գրում է Deutsche Welle-ն։

Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են MedicalXpress-ում։

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պանդեմիայի ֆոնին մեծ քարոզարշավ է ծավալել բնակչության շրջանում ավելորդ քաշի դեմ։

Բրիտանական կառավարության հաղորդագրության մեջ ճարպակալումն անվանել են «դանդաղ գործողության ռումբ»։

Աշխարհում պանդեմիայի բռնկումից ի վեր վարակն ախտորոշվել է ավելի քան 16 մլն մարդու մոտ, ավելի քան 650,000 մարդ մահացել է, 10 միլիոնից ավելին՝ ապաքինվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---