«Հայկական վիրտուալ կամուրջը» մեկնարկում է․ Սիլիկոնյան հովտի և հայ մասնագետների միջև կապ կստեղծվի

«Հայկական վիրտուալ կամուրջը» մեկնարկում է․ Սիլիկոնյան հովտի և հայ մասնագետների միջև կապ կստեղծվի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, կայանալու է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մեկնարկի հեռավար միջոցառումը: Բացմանը խոսքով հանդես են գալու՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը, հրավիրյալ խոսնակներն են լինելու ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատվել է 2020-ի մարտին։ ԲՏԱ նախարարության մշակած ծրագրով նախատեսվում է, որ 45 հայ ձեռներեցի հնարավորություն կընձեռվի հատուկ մասնագիտական ծրագերով այցելել Սիլիկոնյան հովիտ՝ ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպելու ներդրողների և վենչուրային կապիտալիստների: Ծրագրի համար կառավարությունը հատկացրել է 1․3 մլրդ դրամ։

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոններին՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, Սփյուռքի ներուժը:

ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը ներկայացնելու է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, ՀՀ ԲՏԱ նախարարության հետ գործակցությունը, որից հետո խոսքը տրվելու է ծագումով հայ՝ տեխնոլոգիական ոլորտի հաջողակ խոսնակներին:

Ավելի վաղ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել էր ծրագրին՝ նշելով, որ միջոցառման ընթացքին կարելի է հետևել ֆեյսբուքյան իր էջում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---