ՀՖՖ-ն միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին 5 օգոստոսի 2020 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։ Դրա նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակում վերլուծության կերթարկվի ֆուտբոլային 13 հաստատություն (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիան, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան, Վանաձորի ֆուտբոլի դպրոցը, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը, «Միկա» ֆուտբոլային ակումբը, Սիսիանի քաղաքային սպորտային դպրոցը, Օնոր երիտասարդական սպորտային դպրոցը, «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը, Մարտունի քաղաքի սպորտային դպրոցը, GOALS – Girls of Armenia Leadership soccer-ը, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիան, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիան, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիան։ Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգների վերլուծության ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության մասնագետներն ուղիղ կապի դուրս կգան վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջական եզրակացություն։ Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն 2020-ի երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021-ին։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |