ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԱԿԱՄԱ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ, ՆՇՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

PanARMENIAN.Net - Կենտրոնական բրիտանական թերթերից մեկը` «Financial Times»-ը օրերս անդրադարձել է իսրայելական բանակի կողմից Երուսաղեմի Հայկական պատրիարքարանի հողերի զավթման թեմային: Թերթի հրապարակման համաձայն, հայկական համայնքի առաջնորդներն Իսրայելին մեղադրում են նրանում, որ եկեղեցուն պատկանող տարածքների գրավումը ուղղված է ոչ թե երկրի անվտանգության ամրապնդմանը, ինչպես պնդում են Իսրայելի իշխանությունները, այլ Հորդանան գետի արեւմտյան ափի սահմաններն ընդլայնելու փորձ է: Կառուցվող 40 մետր երկարությամբ պատնեշը պետք է անցնի եկեղեցու տարածքի ամբողջ երկայնքով եւ կդառնա Հորդանանի արեւմտյան ափի եւ Երուսաղեմի շուրջ կառուցվող պատի մի հատվածը, որը կառուցվում է պաղեստինյան ահաբեկչությունը կանխելու նպատակով: Հոդվածում նշվում է, որ Հայկական եկեղեցու ղեկավարությունը ենթադրում է, որ հողերի բռնագրավման հիմնական պատճառը Իսրայելի ցանկությունն էապահովել իր միանձնյա մուտքը Հիսուս Քրիստոսի գերեզման, իսկ Հայկական եկեղեցին ակամա հայտնվել է տարածքային պայթյունավտանգ վեճի կենտրոնում: Ինչպես գրում է թերթը, Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները դիմել են Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսին` պահանջելով ճանաչել հողերի բռնազավթման փաստը որպես Հայ Առաքելական եկեղեցու իրավունքների ոտնահարում: Իսկ Իսրայելի իշխանությունները հայկական կողմի հետ հանդիպումների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ բռնագրավման կարգադրություններն անդառնալի են: Ի պատասխան եկեղեցին դիմել է Իսրայելի Գերագույն դատարան: Ներկայումս պատնեշի շինարարության աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---