Վիվա-ՄՏՍ. «Լիցք+»՝ արդեն մինչև 2000 դրամով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+»՝ արդեն մինչև 2000 դրամով

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ արդեն մինչև 2000 դրամի չափով` նախկին 1500 դրամի փոխարեն:

2000 դրամը կարելի է օգտագործել հետևյալ սակագնային պլանները, փաթեթներն ու ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար.

Viva (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը)

X, Y և Z (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը),

ինչպես նաև BIT, Super BIT, Super 0 օրական, «Super զույգ», «+50 րոպե» և «+3ԳԲ»։

Ծառայությունն ակտիվացնելու համար կարելի է օգտվել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածից կամ պարզապես ուղարկել *221# հրահանգը: «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածը հասանելի է Play Store-ում / App Store-ում:

Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:

Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում: Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում։

Բացասական հաշվեկշիռը կառավարելու և ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *221*0# հրահանգը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---