Մյունխենում Նալբանդյան-Բաբաջան-Մամեդյարով եռակողմ հանդիպում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Այսօր Մյունխենում նախատեսվում է Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է թուրքական Hurriet Daily-ն, չի բացառվում, որ այդ բանակցություններին կարող է միանալ նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ թերթի, բանակցությունների հիմնական թեման կլինի ղարաբաղյան խնդիրն ու երեք երկրների միջեւ հարաբերությունների այլ ասպեկտներ:



Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, Նալբանդյան-Բաբաջան-Մամեդյարով եռակողմ հանդիպում Մյունխենում չի նախատեսվում:



ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Անվտանգության քաղաքականության հարցերին նվիրված Մյունխենի 45-րդ համաժողովին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---