Սիրիան զրկվել է հոսանքից գազամուղի պայթյունի հետևանքով․ Գուցե ահաբեկչություն էր

Սիրիան զրկվել է հոսանքից գազամուղի պայթյունի հետևանքով․ Գուցե ահաբեկչություն էր

PanARMENIAN.Net - Սիրիան զրկվել է էլեկտրականությունից գազամուղի պայթյունի հետևանքով։ Նավթի և բնական պաշարների նախարար Ալի Գանեմը հայտարարել է, որ դա ահաբեկչություն էր, գրում է ՌԻԱ Նովոստին Սիրիայի պետական Al-Ikhbariya հեռուստաալիքին հղումով։

Սիրիան զրկվել է էլեկտրականությունից Արաբական գազամուղի պայթեցման հետևանքով։ Էլեկտրաէներգետիկայի նախարար Զուհեյր Հարբութլին պետական հեռուստատեսության եթերում ասել է, որ Արաբական գազամուղի վրա պայթյունը, Դամասկոսի նահանգի Դոմայրա և Ադրա շրջանների միջև, հանգեցրել է էլեկտրամատակարարման խափանման երկրի ամբողջ տարածքում։

Երեք էլեկտրակայան է շարքից դուրս եկել, վերանորոգման աշխատանքներ են ընթանում, էլեկտրամատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ Դամասկոսի կենտրոնում արդեն կա էլեկտրականություն։

Պայթյունի վայրում բռնկված հրդեհը մարվել է։

Photo. SANA
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---