Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ են տարածարջանի բոլոր երկրների ջանքերը

PanARMENIAN.Net - Ավելի քան 70 տարի համաշ֊խարհային կարեւորագույն գործըն֊թաց֊ներից որպես առանձին գործոն դուրս մնացած Կովկասի տարածաշրջանը վերստին հաս֊տա֊տում է իր միջազգային կարեւորությունը, որպես հաղոր֊դակ֊ցու֊թյան միջանցք, էներ֊գետիկ ռեսուրսների արտահանման ու տարանցման կարեւոր ուղի, ժո֊ղովրդա֊֊վա֊րության հաս֊տատման հարթակ, նաեւ` արդի աշխար֊հում իր դե֊րի, նշանա֊կու֊թյան ու առա֊քելության ձեւավորման տիրույթ: Այդ մասին, ելույթ ունենալով Անվտանգության գծով Մյունխենի 45-րդ միջազգային համաժողովում, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Այսօր, չնայած տա֊րածա֊շրջանում առկա տար֊բերություններին ու հակասություններին, Հարավային Կովկասի պետու֊թյուններն ավելի վստահ են նայում իրենց դերին ու նշանակությանը միջազ֊գային զար֊գա֊ցումներում»,-ասել է ՀՀ նախագահը:



Նրա խոսքերով, Հայաստանն այդ երկրներից մեկն է, պետություն, որ հավատում է ազա֊տու֊թյան, խաղաղության ու համագործակցության արժեք֊ներին: Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային համագոր֊ծակ֊ցությունն ու երկխոսությունը միայն կարող են հնարավոր դարձնել մեր ընդհանուր տեսլա֊կանը` խաղաղ ու կայուն տարա֊ծաշրջանի ամրապնդումը: Եվ մեր ջանքերն ու ձգտումներն էլ ուղղվում են հենց այդ նպատակին:



«Մեր տարածաշրջանի առաջ֊նորդ֊ները հաճախ են հայտա֊րարում խաղաղության, համագոր֊ծակ֊ցության ու կայունության ձգտման մասին: Այդ ամենը հնա֊րավոր է, եթե Հարավային Կով֊կասում ոչ թե հակադրվեն, այլ համադրվեն այն բոլոր պետություն֊ների ու կազմակերպությունների շահերը, որոնք տարածաշրջանում ունեն հստակ ու որոշակի դերակա֊տարու֊թյուն: Եթե թերթենք պատ֊մության էջերը, ապա ակնհայտ կդառնա, որ գերտե֊րություններն ու կայսրությունները պատմականո֊րեն լուրջ հավակ֊նու֊թյուններ են ունեցել երկրագնդի այս հատվածի վրա սեփական գերիշխանությունը հաստատելու համար: Այսօր էլ դա այդպես է: Ժամա֊նակակից Հարա֊վային Կովկասն աշխարհի բազմաբեւեռու֊թյան ման֊րա֊կերտն է: Սա այն տարածաշրջան֊ներից է, որտեղ կան անհաղթա֊հարելի թվացող բաժանարարներ, որտեղ պետու֊թյուն֊ների միջազ֊գայնորեն ճանաչ֊ված քաղա֊քական քարտեզը տարբերվում է իրականությունից, որտեղ կայունությունը չափա֊զանց խոցելի է, իսկ խաղաղության վերահաս֊տատումը պահան֊ջում է համատեղ ու նպատակաուղղված հսկայական աշխատանք:



Տարածաշրջանի ապագայի ճանապարհը առկա շահերի զուգակցման ճանա֊պարհն է, մյուս բոլոր ճանապարհները հղի են նոր կորուստներով: Այսօրվա մար֊տա֊հրա֊վերներից է այն, որ մենք կարողանանք կապել ոչ միայն արեւելքն ու արեւմուտքը, այլ նաեւ հյուսիսն ու հարավը, որ մեր տարածաշրջանը դառնա խաղա֊ղության ու համա֊գործակցության խաչմերուկ: Վստահ եմ, որ Հարա֊վային Կով֊կասի պետությունների համատեղ ջանքի ներուժը շատ ավելի մեծ է, քան նրանցից յուրաքանչյուրի ներուժի հանրա֊գու֊մարը:



Սա մի տարածաշրջան է իր հնագույն մշա֊կույթով, հարուստ պատմությամբ ու նոր ձգտումներ ունեցող հասարա֊կու֊թյուն֊ներով: Ինչպիսին էլ լինի աշխարհաքաղաքականությունը մեր տարածա֊շրջա֊նում, այն պարտավոր է ներառել «մշակույթ» կոմպոնենտը, այսպես ասած «մարդկային գոր֊ծոնը»: Երբ ռումբեր են պայթում Օսիայում, Լիբանանում, Իրաքում, Իսրայելում կամ աշխարհի ցան֊կա֊ցած անկյունում, ես ցավ եմ ապրում մի քանի պատ֊ճառներով. նախ որպես պատերազմ տեսած մարդ, ով գիտի դրա իրական արհավիրքը, երկ֊րորդ, որպես Հայաս֊տանի Նախագահ` հասկա֊նա֊լով, որ դա, միեւնույն է, իմ երկրի շա֊հերից չի բխում, բայց ես նաեւ բազում նյարդային օրեր եմ ունե֊նում որպես հայ մարդ` գիտակ֊ցելով, որ որտեղ էլ պայթեն ռում֊բերը, կրակագծի երկու կողմերում հայեր էլ են ապրում: Նման դեպ֊քերում իմ որոշումներում չի կարող չգերակայել մարդ֊կային գոր֊ծոնը: Բայց որպես աշխարհա֊սփյուռ հայության ներկա֊յացուցիչ, ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում «մարդ֊կային գործոնի» օգտա֊գործումը «հանուն» նպա֊տակների շուրջ, գիտեմ դրա ուժը ոչ թե վերլու֊ծություններից, այլ սեփա֊կան ժողովրդի պատմությունից, իմ ամենօրյա գործունեությունից»,-ասել է Սերժ Սարգսյանը:



«Հայ ժողովրդի պատմության համար անցած երկու տասնամյակ֊ները մի ակնթարթ են, որը, սակայն, մեր նորանկախ հանրապետության ողջ կենսագ֊րությունն է, ազատու֊թյան ու անկախության պայքարը, խաղաղության ու ավելի լավ ապագայի ձգտումը:



Մենք պետք է կարողանանք սովորել անցյալի դասերը, որպեսզի կանխվի տարածաշրջանի շարու֊նակ֊վող ռազմականացումն ու բաժա֊նարարների խորա֊ցումը: Պետք է կարողանանք, քանզի Հարա֊վային Կովկասի համար մշտա֊պես կիրառվել են պիտակներ ու կարծրատիպեր, որոնք արմա֊տախիլ անելու ժամա֊նակն է` հանուն մեր երկրների կայուն ու խաղաղ ապագայի:



Ես կարծում եմ, որ տարա֊ծաշրջանում այսօր կան առաջ֊նորդ֊ներ, ովքեր պատրաստ են ոչ ստանդարտ լուծումներ առաջ քաշել, ովքեր կարող են կաղա֊պարներից անդին որոշումներ կայաց֊նել ու բավարար քաղաքական կամք ցուցա֊բերել դրանց իրականացման համար: Եվ սա ինձ հիմք է տալիս ավելի լավատես լինելու մեր տարածաշրջանի ապագայի հան֊դեպ»,-ասել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---