Հայաստանի հավաքականը՝ Շախմատի առցանց օլիմպիադայի 1/4 եզրափակչում

Հայաստանի հավաքականը՝ Շախմատի առցանց օլիմպիադայի 1/4 եզրափակչում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը Շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայի 1/8 եզրափակչում հաղթել է հույներին և դուրս եկել 1/4 եզրափակիչ։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթել է 4.5:1.5 հաշվով, երկրորդում ՝ 3.5:2.5 հաշվով:

1/4 եզրափակչում Հայաստանի մրցակիցը կլինի Հնդկաստանի հավաքականը:

Հավաքականի հիմնական կազմում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, 20 տարեկան Հայկ Մարտիրոսյանը, Աննա Սարգսյանը:

Մրցաշարին մասնակցում է 40 թիմ, որոնք բաժանված են 4 խմբի։ Խմբում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք են ստանում հանդես գալ 1/4 եզրափակչում, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերն անցկացնում են լրացուցիչ մրցախաղ՝ 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---