Մասկն առաջին անգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում է

Մասկն առաջին անգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում է

PanARMENIAN.Net - Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը շրջանցել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Ըստ Bloomberg-ի՝ $115 մլրդ-ի կարողությամբ նա հիմա ամենահարուստների եռյակում է։

Նա թոփ տասնյակում էր հայտնվել հուլիսին՝ Tesla-ի ակցիաների արժեքի կտրուկ աճի արդյունքում։ Օգոստոսի 17-ի դրությամբ նա 4-րդ տեղում էր արդեն՝ զիջելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, Microsoft-ի տնօրեն Բիլ Գեյթսին և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։

Bloomberg-ի հաշվարկով՝ աշխարհի ամենահարուստ մարդիկ են Ջեֆ Բեզոսը ($202 մլրդ), Բիլ Գեյթսը ($125 մլրդ), Իլոն Մասկը ($115 մլրդ), Մարկ Ցուկերբերգը ($111 մլրդ), Louis Vuitton Moet Hennessy-ի ղեկավար Բեռնար Առնոն ($85.7 մլրդ)։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---