Վրաստանում երեխաներին միանվագ օգնություն կտրվի

Վրաստանում երեխաներին միանվագ օգնություն կտրվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից Վրաստանը սկսել է մինչև 17 տարեկան քաղաքացիներին 200 լարիի (~$65) միանվագ սոցիալական օգնություն տրամադրել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ պետությունից այս օգնությունը ստանալու համար 852,915 երեխա է գրանցվել և 509,037 ծնող։

Մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաների օգնության համար գրանցում հնարավոր է մինչև 2020-ի դեկտեմբերի 1-ը:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 1510 դեպք է գրանցվել։ 1253-ն առողջացել է, 19-ը՝ մահացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---