ԱՀԿ-ն կողմ է սահմանների բացմանը՝ կանխարգելիչ միջոցների պահպանմամբ

ԱՀԿ-ն կողմ է սահմանների բացմանը՝ կանխարգելիչ միջոցների պահպանմամբ

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կողմ է, որ երկրները բացվեն կարանտինից հետո, սակայն կարևորում է նախազգուշական միջոցները՝ խուսափելու համար աղետից։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն լիովին սատարում է տնտեսությունների և հասարակությունների բացմանը։ Մենք ուզում ենք տեսնել, թե ինչպես են երեխաները դպրոց վերադառնում, իսկ մարդիկ՝ աշխատատեղեր։ Սակայն, մենք ցանկանում ենք, որ այդ ամենն անվտանգ լինի․․․ Որքան շատ են երկրները վերահսկում վիրուսը, այնքան շատ կարող են բացվել։ Առանց հսկողության բացվելն աղետի կարող է հանգեցնել»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա՝ պետություններն առնվազն 4 քայլ պետք է ձեռնարկեն՝ նորմալ կյանքի անցնելուց առաջ։

Մասնավորապես, հարկավոր է սահմանափակել վիրուսի փոխանցումը մարդկանց մեծ բազմություններում՝ այդ թվում, գիշերային ակումբներում, մարզադաշտերում, մեծ կրոնական հավաքների ժամանակ։ Երկրորդը՝ հարկավոր է պաշտպանել առավել խոցելի խմբերին՝ մահացությունը կրճատելու համար։ Երրորդը՝ յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա հասարակության անվտանգության ապահովման գործում՝ դիմակ կրի, հեռավորություն պահպանի, ձեռքերը լվանա։ Եվ չորրորդը՝ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն հիվանդներին հայտնաբերելու, մեկուսացնելու, թեստավորելու և բուժելու համար, ինչպես նաև նրանց շփումներին հետևելու։

Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 25․3 միլիոնը։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

Photo. AFP/Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---