Տոնոյանը Հունաստանի ռազմական կցորդի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգությունից

Տոնոյանը Հունաստանի ռազմական կցորդի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգությունից

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր է քննարկել ՀՀ-ում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսի հետ:

Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում որոշ դերակատարների ծավալած ապակառուցողական գործողությունների հետևանքով լարվածության աճի հնարավոր զարգացումները: Դեսպան Տուրնակիսն իր հերթին անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող իրավիճակին։

Հանդիպման ընթացքում կարևորվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո գործակցության միջոցառումների անհապաղ վերսկումը, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցերի և քննարկումների իրականացումը։

Վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ծավալած էներգակիրների որոնողական աշխատանքների պատճառով լարված հույն-թուրքական հարաբերություններն առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական Oruç Reis նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---