ԶԼՄ. Թրամփը Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատնից $750,000-ի արվեստի նմուշ է հետը բերել Սպիտակ տուն, պարզել՝ բնօրինակ չեն

ԶԼՄ. Թրամփը Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատնից $750,000-ի արվեստի նմուշ է հետը բերել Սպիտակ տուն, պարզել՝ բնօրինակ չեն

PanARMENIAN.Net - Bloomberg-ի տեղեկություններով՝ 2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հետ Ֆրանսիայում ամերիկյան դեսպանատնից Սպիտակ տուն է բերել $750,000-ի արվեստի նմուշներ։

Դեպքը եղել է 2018-ին, երբ նա չեղարկել է Առաջին համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացիների գերեզմանին այցը, փոխարենը պտտվել դեսպանատան տարածքում և նկատել արվեստի գործերը։ Թրամփը կարգադրել է դրանք բեռնել նախագահական ինքնաթիռի մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքը լարվածություն է առաջացրել պաշտոնյանների միջև, սակայն այն օրինական է, քանի որ դրանք պատկանել են ԱՄՆ-ին։

Ավելի ուշ Սպիտակ տանը պարզվել է, որ դրանք կրկնօրինակներ են, սակայն, այնուամենայիվ, ընդհանուր գնահատվում են $750,000:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---