Հնդկաստանն ու Չինաստանն իրար են մեղադրում սահմանային կրակոցների մեջ

Հնդկաստանն ու Չինաստանն իրար են մեղադրում սահմանային կրակոցների մեջ

PanARMENIAN.Net - Ասիական երկու միջուկային տերություններ՝ Չինաստանն ու Հնդկաստանն իրար մեղադրում են Հիմալայան սահմանի մոտ կրակոցներ արձակելու, սահմանային էսկալացիայի սանձազերծման մեջ, փոխանցում է Al Jazeera-ն։

Երկու երկրի հարաբերությունները հատկապես սրվել են Լադախ շրջանում հունիսի 15-ի բախումներից հետո, որոնց արդյունքում 20 հնդիկ զինվոր էր զոհվել։ Չինաստանը ևս խոստովանել է, որ զոհեր է ունեցել, բայց հստակ թիվ չի նշել։

Փորձագետները մտավախություն ունեն, որ վերջին միջադեպը կարող է ավելի սրել ապրիլին վերսկսած հակասությունը։

Պեկինի ռազմական ղեկավարությունը Հնդկաստանին մեղադրում է ռազմական լուրջ սադրանքի մեջ այն բանից հետո, երբ, ըստ նրանց, սեպտեմբերի 7-ին հատվել է սահմանային փաստացի վերահսկողության գիծը և կրակ բացվել չինացի սպաների ուղղությամբ։ Հնդկաստանը հերքել է Չինաստանի մեղադրանքներն ու նշել, որ չինական կողմն է խախտել պայմանավորվածությունը՝ դեպի օդ կրակելով ու իրենց վախեցնելու փորձով։

Չինաստանն ու Հնդկաստանը տասնյակ հազարավոր զինվորներ են ուղարկել Հիմալայան սահման, որն ավելի քան 4000 մետր բարձրության վրա է։

Երկրները սահմանային կարճատև պատերազմ են մղել 1962 թվականին։

Չինաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները սեպտեմբերի 4-ին հանդիպել են՝ քննարկելով սահմանային լարվածությունը թուլացնելու, խաղաղությունը և կայունությունը վերականգնելու հարցերը։ Նրանք բանակցել են Մոսկվայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպման շրջանակում։

Հունիսի կեսերին Չինաստանի և Հնդկաստանի սահմանին ռազմական բախումից հետո դա կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն էր։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---