Սաակաշվիլին խոստանում է 2 տարում «հանել Վրաստանը ճահճից» 8 սեպտեմբերի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վարչապետ նշանակվելու դեպքում 2 տարի մնալ պաշտոնում և «դուրս բերել երկիրը ճահճից»։ Այդ մասին «Միասնական ազգային շարժման» և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմության միավորման վարչապետի թեկնածուն ասել է «Մթավարի» հեռուստաալիքի եթերում։ «Ես ամբողջ ժամկետով չեմ պաշտոնավարի, առավելագույնը 2 տարի, և այդ ժամանակը բավարար կլինի երկիրը ճահճից հանելու համար»,-ասել է Սաակաշվիլին, գրում է Sputnik Georgia-ն։ Նա, սակայն, վերադարձի կոնկրետ ժամկետ չի նշել։ «Շատ կարևոր է, որ ամեն ինչ խաղաղ լինի։ Ժամանակին ես խաղաղ ճանապարհով փոխանցեցի իշխանությունը և չեմ պատրաստվում անկարգությունների միջոցով իշխանության գալ։ Բայց բոլորս համակարծիք ենք, որ Վրաստանը փրկել է պետք»,- ասել է նա։ «Գիտեմ, որ մեր ժամանակ էլ շատ խնդիրներ են եղել։ Շատ հարցերում մենք չափից շատ կոշտ էինք, երբեմն՝ անարդար, սակայն հետո այդ միտումը շարունակվեց ու սաստկացավ»,- ասել է նա։ Ըստ Սաակաշվիլու՝ եթե վարչապետ դառնա, առաջին քայլերն անելու է արդարադատության և իրավապահ մարմիններում։ Նա կողմ է, որ Վրաստանի Գերագույն դատարան դատավորներ հրավիրվեն Ֆրանսիայից, Գերմանիայից, այլ երկրներից՝ մշտական աշխատանքի, իսկ դատավորների մի մասին քաղաքացիներն ընտրեն։ Սաակաշվիլին Վրաստանում պաշտոնապես համարվում է հանցագործ և դատապարտված է 6 տարվա ազատազրկման տարբեր քրեական հանցագործությունների համար։ Վրաստան ժամանելու դեպքում նա անմիջապես կկալանավորվի, եթե մինչ այդ նրան ներում չշնորհի Վրաստանի նախագահը։ Այժմ Սաակաշվիլին բնակվում է Ուկրաինայում, ունի Ոկրաինայի քաղաքացիություն և զբաղեցնում է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը։ Ավելի վաղ նա տեսաուղերձում հայտարարել էր, որ որոշել է հայրենիք վերադառնալ։ Նա ասել է, որ վերջին 7 տարում շատ բանի միջով է անցել և բավարար փորձ ու գիտելիք է կուտակել «իր երկրին ծառայելու և սխալներ թույլ չտալու» համար։ Նա նաև խոստովանել է, որ նախագահության ժամանակ սխալներ, այնուամենայնիվ, եղել են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |