Սեպտեմբերի 11-ից 19 տարի է անցել. Թրամփն ու Բայդենը կհարգեն զոհերի հիշատակը

Սեպտեմբերի 11-ից 19 տարի է անցել. Թրամփն ու Բայդենը կհարգեն զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին նշվում է 2001թ․ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության տարելիցը, որի ժամանակ 2977 մարդ զոհվեց։ Այդ աղետը համարվում է ամենամեծ ահաբեկչությունը զոհերի քանակով։

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը և առաջիկա նախագահական ընտրություններում նրա մրցակից Ջո Բայդենը կմասնակցեն հիշատակի արարողությանը Փենսիլվանիա նահանգում, գրում է BBC-ն։

Այնտեղ է կործանվել իսլամիստների գրաված ինքնաթիռներից մեկը։

Այս անգամ ավանդական միջոցառումը տեղի կունենա սոցիալական հեռավորության պահպանմամբ։

Ահաբեկչական գործողությունը կազմակերպել էր «Ալ Քաիդան» խմբավորումը։ Ահաբեկիչները բաժանվել էին չորս խմբի և առևանգել մարդատար 4 ինքնաթիռ։

Յուրաքանչյուր խմբում կար առնվազն մեկ անդամ, որն օդաչու էր։ Ահաբեկիչները երկու ինքնաթիռ մխրճել են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակում, որը տեղակայված էր Նյու Յորք քաղաքում: Աղետի հետևանքով, աշտարակը փլուզվել էր և հրդեհ բռնկվել: Երրորդ ինքնաթիռը (չվերթ 77 American Airlines) ուղղվել էր դեպի Պենտագոնի շենքը Վաշինգտոնում: Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձել էին կանխել ահաբեկիչներին, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել էր Փենսիլվանիայում: Մահացածների մեծ մասը քաղաքացիական անձինք էին։

Բացի ԱՀԿ երկու 110-հարկանի աշտարակների փլուզումից՝ լուրջ վնասվել կամ ավերվել էին ԱՀԿ այլ շինություններ, Պենտագոնի մի թևը վնասվել էր պայթյունից և կրակից, շինության մի մասը՝ փլուզվել։

Համաձայն 9/11 հանձնախմբի եզրակացությունների՝ մոտավորապես 16,000 մարդ գտնվում էր ԱՀԿ աշտարակներում՝ ինքնաթիռների բախման կետից ներքև: Նրանց մեծամասնությունը ողջ է մնացել, քանի որ տարհանվել էին շենքերի փլուզումից առաջ։

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից մոտավորապես մեկ ամիս անց ԱՄՆ-ն հավաքագրել էր և գլխավորել միջազգային ուժերի կոալիցիա, որի նպատակն էր Աֆղանստանում թալիբների վարչակարգի տապալումը, որի տարածքում տեղակայված էր «Ալ-Քաիդան»:

Պակիստանյան իշխանությունները որոշում էին ընդունել օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ին և թալիբանի դեմ պայքարին՝ կոալիցիային տրամադրելով իրենց ռազմական ավիաբազաները: Բացի այդ, Պակիստանում ձերբակալվել էր «Ալ-Քաիդայի» ենթադրյալ մոտավորապես 600 անդամ, որոնք հետագայում հանձնվել էին ԱՄՆ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---