ԱՏՁՄ-ն նոր գործադիր տնօրեն ունի11 սեպտեմբերի 2020 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն է ընտրվել Րաֆֆի Քասսարջյանը: Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱՏՁՄ վարչության նիստը, որի ընթացքում թեկնածուները ներկայացրել են ԱՏՁՄ զարգացման իրենց տեսլականներն ու ծրագրային դրույթները։ Քասսարջյանը Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ է. ունի միջազգային հարաբերություններում բակալավրի և բիզնես ադմինիստրացիայի ոլորտում մագիստրոսի աստիճաններ։ Աշխատել է մի շարք ամերիկյան ու հայկական ընկերություններում՝ ձեռք բերելով ապրանքային կառավարման, ռազմավարական նախագծման ու գործադիր կառավարման փորձ։ «Րաֆֆի Քասսարջյանը, հենվելով ՏՀՏ ոլորտում ունեցած իր բազմամյա փորձի ու ԱՏՁՄ արժեքներին քաջածանոթ լինելու հանգամանքի վրա, հաջողությամբ կյանքի կկոչի միության զարգացման իր տեսլականը։ Նա, վստահաբար, նոր հաջողություններ կարձանագրի այն նախագծերում, որոնք իրականացնում է միությունը՝ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունն ու ԱՏՁՄ ավանդույթները», - նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ «Ակնկալում եմ արգասաբեր աշխատանք մեր խմբի, վարչության, անդամների և կառավարական, կրթական, միջազգային կազմակերպությունների և մասնավոր համագործակիցների հետ՝ ստեղծելու զարգացման հաջորդ փուլի արդյունավետ միջավայր մեր ոլորտի, և իհարկե, Հայաստանի առաջխաղացման համար», - նշել է նորընտիր գործադիր տնօրենը։ Րաֆֆի Քասսարջյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Dasar, INC (Պալո Ալտո), Aragast B Software (Երևան), Accenture (Սան Ֆրանցիսկո), Fair Isaac Corporation (Սան Ռաֆայել), ICON Communications (Երևան), Converse Bank/Corporacion America (Երևան), Monitis INC/Teamviewer Armenia» (Երևան) ընկերություններում՝ նպաստելով վերջիններիս առաջընթացին։ 2020 թվականի փետրվարին հիմնել է Sensyan LLC խորհրդատվական ընկերությունը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |