Մնացականյանը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ

Մնացականյանը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ։ Այս մասին ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշրիկի հետ և ներկայացրել Արցախի սահմանին տիրող իրավիճակը: Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը։

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---