Հրապարակվել է Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմը ԵԱ-2010 նախընտրական փուլի խաղերի համար

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք փետրվարի 19-22 հավաքականի կազմում Վառնայում (Բուլղարիա) կմասնակցեն ֆուտզալի ԵԱ-2010 նախընտրական փուլի խաղերին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:



Նշենք, որ Հայաստանի ֆուտզալի հավաքականը B խմբում է, որտեղ նրա մրցակիցները հյուրընկալող բուլղարներն են լինելու, ինչպես նաեւ Էստոնիայի ու Լատվիայի հավաքականները:



Հայաստանի ֆուտզալի հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը`



Դարպասապահներ



Արտակ Հարությունյան - «Տալ-Գրիգ»

Հակոբ Լոբասյան - «Տալ-Գրիգ»

Էռնես Ակոպով - «Իբերիա» (Թբիլիսի)

Հարություն Հարությունյան - «Էրեբունի»



Խաղացողներ



Խորեն Զարգարյան - «Տալ-Գրիգ»

Էդգար Թորոսյան - «Տալ-Գրիգ»

Արթուր Կարապետյան - «Տալ-Գրիգ»

Արմեն Սանամյան - «Տալ-Գրիգ»

Գրիգոր Կապուկրանյան - «Տալ-Գրիգ»

Վլադիմիր Մխիթարյան - «Տալ-Գրիգ»

Արման Սահակյան - «Տալ-Գրիգ»

Արմեն Դանիելյան - «Արարատ» (Նիկոսիա, Կիպրոս)

Էմիլ Մեսրոպյան - «Եվրոպա»

Արմեն Գյուլամբարյան - «Արսենալ Նոր-Նորք»



ֆուտզալի ԵԱ-2010 նախընտրական փուլի B խմբի խաղերի օրացույցը`



19.02.09 Լատվիա - Էստոնիա

19.02.09 Բուլղարիա - Հայաստան

20.02.09 Հայաստան - Լատվիա

22.02.09 Բուլղարիա - Էստոնիա

22.02.09 Էստոնիա - Հայաստան

22.02.09 Լատվիա - Բուլղարիա
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---