Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում Սոցիալական գործընկերության մասին

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում Սոցիալական գործընկերության մասին, որը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից 2008թ. հոկտեմբերի 30-ին: Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում Սոցիալական գործընկերության նպատակը բնակչության լայն շերտերի մասնակցության ապահովումն է Ծրագրի մշակման, նրա արդյունավետ իրագործման հարցում, դիտարկման եւ քաղաքացիական ինստիտուտները, սոցիալական խմբերը եւ բնակչության զանազան շերտերը ներկայացնող սուբյեկտների համատեղ ջանքերի միջոցով գնահատելու գործընթացում:



Սոցիալական գործընկերության մասին համաձայնագրի կողմերն են Հայաստանի կառավարությունը, ՀՀ Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը եւ Հայ Առաքելական Եկեղեցին:



Համաձայնագրի շրջանակներում ձեւավորվել է քաղաքացիական համագործակցության մի ցանց, որին մասնակցում են միայն համաձայնագիրը ստորագրած եւ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող սուբյեկտները: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Սոցիալական գործընկերության մասին համաձայնագրին ապահովվելու է սուբյեկտների քաղաքացիական համագործակցության ցանցի մեջ ներգրավված ներկայացուցիչների ընտրության միջոցով: Այդ նպատակով Կայուն զարգացման ծրագրի առաջնային ուղղություններին համապատասխան ձեւավորվել են զանազան ոլորտներում գործող խմբերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---