CNN. Թուրք-սիրիական սահմանին զինյալներ են կուտակվում՝ Ադրբեջան տեղափոխվելու համար

CNN. Թուրք-սիրիական սահմանին զինյալներ են կուտակվում՝ Ադրբեջան տեղափոխվելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի աջակցությունն ունեցող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջան։ Այս մասին հայտնում CNN-ը՝ նշելով, որ թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» կամավորները կուտակվում են թուրք-սիրիական սահմանի մոտ՝ սպասելով հակամարտության գոտի տեղափոխվելուն:

Զինյալներից մեկն ասել է, որ իրենց ամսական $1500 են վճարելու, ֆինանսավորողի՝ ով լինելու մասին տեղյակ չէ։

CNN-ը WhatsApp-ով զրուցել է սիրիացու հետ, որը գրանցվել է Սիրիայի հյուսիսից Ադրբեջան մեկնելու համար: Տղամարդն ասել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանի բնակիչ է, բայց ծագումով Դամասկոսից է:

Վարձկանը հայտնել է, որ «Սիրիայի ազգային բանակ» խմբակցությունից է, որին աջակցում է Թուրքիան: Ղեկավարը խնդրել է նրանց, ովքեր պատրաստ են մեկնել Ադրբեջան` գրանցվեն: Նա և իր ստորաբաժանման 90%-ը կամավոր գրանցվել են, պայմանագիրը 3 ամսով է։

Ըստ նրա՝ կամավորները կուտակվում են Սիրիա-Թուրքիա սահմանի մոտ գտնվող Հավար Քիլիս շրջանում ՝ սպասելով տեղափոխման:

Վարձկանը պատմել է, որ երեք երեխայի հայր է, աղքատ է։ Համաձայնել է մեկնել Ադրբեջան՝ փողի համար, սկզբից կարծել է, որ գնում է պահակ աշխատելու անվտանգության ընկերությունում, ոչ թե կռվելու։ Սակայն երբ առաջին խումը գնացել է, իմացել են, որ խոսքը Սիրիայի և Լիբիայի նման մարտերի մասին է։

Նա լսել է, որ «մոտ 1000 կամ գուցե և ավելի մարտիկ է գրանցվել»։ Տեղեկություններ ունեն, որ որոշները մահացել են Ադրբեջանում։

CNN-ի զրուցակիցն առաջին սիրիացին չէ, որ պատմում է խաբեությամբ պահակ աշխատելու համար մեկնելու, սակայն մարտերում ներգրավվելու մասին։

Կարդացեք նաև՝ Ադրբեջան տարված վարձկանը BBC-ին պատմել է հավաքագրման, խաբեության ու զոհերի մասին

Իսրայելցի գիտաշխատող․ Ադրբեջան մեկնած գրոհայինները հայտնի են դիակապտությամբ ու հարբեցողությամբ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---