Էրդողանը հուսով է, որ Բաքուն կշարունակի հարձակումը

Էրդողանը հուսով է, որ Բաքուն կշարունակի հարձակումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ հուսով է, որ Ադրբեջանը կշարունակի հարձակումը։ Այդ մասին նա ասել է Քոնյայում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք բոլոր հնարավոր միջոցներով սատարում ենք եղբայրական ադրբեջանական ժողովրդին և կշարունակենք դա անել»,-ասել է Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահն անընդունելի էր համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղում։ Նա ասել էր, թե Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին «երկու պետություն՝ մեկ ազգ» սկզբունքի հիման վրա»։

Մինչդեռ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր ստանձնել իրավիճակի լիցքաթափման գործում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---