Փաշինյան․ ՀՀ-ն պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը

Փաշինյան․ ՀՀ-ն պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների վերջին հայտարարությունների: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլանված կազմով նիստին։

Նա ներկայացրել է նիստի մասնակիցներին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ այդ գործողություններն ուղղված են ոչ միայն Արցախի, այլև ՀՀ տարածքի դեմ։

«Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ: Մեր անվտանգությունը, ազատությունն ու անկախությունը վտանգված են», - ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ ռազմական գործողություններին մասնակցում է ադրբեջանական բանակը, թուրք ռազմական մասնագետներ, ներգրավված են նաև Թուրքիայի կողմից Սիրիայում հավաքագրված վարձկաններ և զինյալներ:

Փաշինյանն առանձնակի մտահոգիչ է համարել Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, ինչը սպառնու է ամբողջովին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։

Հոկտեմբերի 9-ին՝ կեսգիշերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով, ինչպես նաև կողմերի արտգործնախարարներին հրավիրել ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։ Մոսկվայում կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---