Հայ հաքերների գրոհից Ադրբեջանի բանկերից տվյալների մեծ արտահոսք է եղել12 հոկտեմբերի 2020 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մի քանի հայկական հաքերային խումբ համատեղ հարձակումներ են իրականացրել ադրբեջանական բանկային համակարգի վրա։ «Հաքերային հարձակումներից մեկի արդյունքում ադրբեջանական բանկային համակարգից մոտ 520,000 մարդու անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել։ Հաքերային մեկ այլ խմբի գործողությունների արդյունքում բանկային գործարքների՝ փոխանցումների, տրանզակցիաների, վերաբերյալ տվյալների արտահոսք է եղել»,- ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի 8-ին Armenian Social Media Army-ի թիմը գործընկերների աջակցությամբ ադրբեջանական 13 հեռուստաալիքով կարողացել էր հեռարձակել հայկական տեսանյութ, որտեղ ներկայացվում է առաջնագծում իրական իրավիճակը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |