«ՎԵՈՆ»-ը Beeline ապրանքանիշը վաճառել է Եսայան եղբայրների Team ընկերությանը

«ՎԵՈՆ»-ը Beeline ապրանքանիշը վաճառել է Եսայան եղբայրների Team ընկերությանը

PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցությունների և ինտերնետ ծառայությունների ոլորտի առաջատար պրովայդեր VEON Ltd-ն հայտարարել է իր հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) ընկերությունը Team ընկերությանը վաճառելու մասին։ Այդ մասին ասվում է օպերատորի պաշտոնական կայքում։

«Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ հոկտեմբերի 29-ին հաջողությամբ փակվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։

«Մենք «Թիմ» ՍՊԸ-ում մեր անձնական պատասխանատվություն ենք զգում օգնելու մեր երկրին այս դժվարին ժամանակահատվածում: «Թիմ» ՍՊԸ և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներից կազմավորված մեր նոր և մեծ ընտանիքում յուրաքանչյուր աշխատակից, համոզված եմ, ջանք չի խնայի աշխատելու և ստեղծելու հայկական տեխնոլոգիական հրաշք ի նպաստ հայրենիքի»,- գործարքի կնքումից հետո նշել է Հայկ Եսայանը։

Հունիսի 8-ին «Վեոն Արմենիա» ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ՝ իր բաժնեմասերի 100%-ը «ԹԻՄ» ՍՊԸ-ին օտարելու մասին համաձայնություն և թայլտվություն ստանալու համար: «ԹԻՄ»-ը դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։

Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Յուքոմի» բաժնետերեր են (6 տոկոս)։ Հայկ Եսայանը նաև ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն ապրիլի 10-ին ընկերության տնօրինությունը նրա գլխավորությամբ հրաժարական էր ներկայացրել՝ խոշոր բաժնետերերի հետ սկիզբ առած հակասությունների պատճառով։ Եղբայրները հիմնեցին «Թիմ» ՍՊԸ-ն, որտեղ հավասարապես կիսում են բաժնեմասերը։

 Ուշագրավ
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել