Լուգանսկ․ Ուկրաինայի բանակից մուսուլման զինծառայողների արտահոսք կա դեպի ԼՂ

Լուգանսկ․ Ուկրաինայի բանակից մուսուլման զինծառայողների արտահոսք կա դեպի ԼՂ

PanARMENIAN.Net - Լուգանսկի ժողովրդական հանրապետության ոստիկանության վարչության պետ Յան Լեշենկոն հայտնել է, որ տվյալներ ունեն Դոնբասի շրջանից դեպի ԼՂ հակամարտության շրջան ուկրաինացի զինծառայողների հոսքի մասին։

«Ռազմական հակամարտությունների շրջաններում զինյալներ տեղափոխելու ծայրահեղական շարժումների ակտիվացումն առաջացրել է ուկրաինական բանակի զինվորական-մուսուլմանների լուրջ արտահոսք։ Միայն հոկտեմբերին Ուկրաինայի զինված ուժերից դուրս է եկել ավելի քան 700 զինծառայող»,- ասել է Լեշենկոն։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ նոյեմբերի 10-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է 8 թաթար զինծառայողի, որոնք ինքնակամ լքել են իրենց ծառայության վայրը և փորձել ճանապարհին հանդիպող մեքենաներով հասնել Օդեսա, որտեղից էլ իրենց պետք է տեղափոխեին Ադրբեջան՝ ԼՂ հակամարտության շրջան։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկանների է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և ապացույցներ են հայտնվել, այդ թվում՝ հայկական կողմից գերեվարվել են այդպիսի անձինք։։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---