Նիդերլանդների խորհրդարանը միջնորդություն է ընդունել Ալիևի և կնոջ հանդեպ անհատական պատժամիջոցների մասին

Նիդերլանդների խորհրդարանը միջնորդություն է ընդունել Ալիևի և կնոջ հանդեպ անհատական պատժամիջոցների մասին

PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանը միջնորդություն է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նկատմամբ անհատական պատժամիջոցների կիրառելու մասին։ Միջնորդությունը վերաբերում էր Արցախի դեմ բռնություններին և ռազմական հանցագործություններին։

Բացի այդ, ինչպես նշում է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, խորհրդարանը կողմ է նաև ԵՄ կողմից Թուրքիա ռազմական արտահանումների ընդարձակ էմբարգո սահմանելուն՝ ագրեսիային երկրի մասնակցության պատճառով։

Դեռ հոկտեմբերի սկզբին Նիդերլանդների խորհրդարանը բանաձևով կոչ էր արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

Արցախում սեպտեմբերի 17-ից սկսած մարտական գործողությունները դադարեցվել են նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ։ Դրանով հակամարտության կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած սահմաններին, բացի այդ, Ադրբեջանին է անցնում Բերձորը, Քարվաճառը և Շուշին։ Իսկ Ռուսաստանը խաղաղապահական զորք է տեղակայում Լաչինի միջանցքում և շփման գծի երկայնքով։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---