«ԱրմենՏելից»` «Տելեկոմ Արմենիա». Հայաստանի առաջին կապի օպերատորը նորից հայկական է 3 դեկտեմբերի 2020 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին վերջնականացվել է ՎԵՈՆ խմբի և «ԹԻՄ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը, որի համաձայն «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն անցնում է «Թիմ»-ին: «Շատ ոգևորիչ է գիտակցել, որ Հայաստանը վերջապես ունի կապի իսկապես ազգային օպերատոր: Մենք մտադրված ենք մեր ու մեր երկու միավորված թիմի ամբողջ ներուժն ուղղել Հայաստանում լավագույն առաջատար տեխնոլոգիների ներդրմանը: Մեր բաժանորդները շատ շուտով կստանան լիովին նոր առաջարկներ ու ծառայություններ, որոնք նոր հնարավորություններ կբացեն բիզնեսի, ուսման և ցանկացած այլ ակտիվությունների համար»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Փոփոխությունների հիմքում լինելու է New Generation Network (NGN) տեխնոլոգիայով կառուցված ցանցը, որը կփոխի թվային ծառայությունների մասին հայաստանյան սպառողների բոլոր պատկերացումները։ Մեկ ամսվա ընթացքում «ՎԵՈՆ Արմենիան» արդեն հասցրել է փոխել իր իրավաբանական անվանումը և դառնալ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ: Beeline ապրանքանիշը, սակայն, ըստ պայմանավորվածության, դեռ որոշ ժամանակ կպահպանվի։ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ միակ սեփականատեր «Թիմ» ՍՊԸ համասեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները, ովքեր ՀՀ քաղաքացիներ են և մեծ փորձ ունեն հեռահաղորդակցության ոլորտում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |