Խորհրդարանականը մատնանշել է Հայաստանի մասին «Human Rights Watch»-ի զեկույցի կողմնակալ բնույթը

PanARMENIAN.Net - Օրվա հիմնական քաղաքական իրադարձությունները



Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում հայ խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ ընդունել են Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ինչպես հայտարարել է օրինագծի հեղինակներից մեկը, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Երեւանում մարտի իրադարձություններից հետո միջազգային կառույցները հայտարարեցին Հայաստանի ՔՕ-ն վերանայելու անհրաժեշտության եւ հակասական հարցերին լուծումներ տալու անհրաժեշտության մասին: Փոփոխություններն ու ուղղումներն առաջացրեցին խորհրդարանական ընդդիմության դժգոհությունը:

***

Հայ խորհրդարանականները փետրվարի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքում, ինչպես նաեւ Ազգային Ժողովի, Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի ընթացակարգերում եւ «Պետական տուրքի« մասին օրենքում, որոնք բուռն քննարկումներ առաջացրեցին երկրի խորհրդարանում: Մասնավորապես, ըստ օրենքում կատարվող ուղղումների, կրոնական կազմակերպություններին եւ քաղաքական կուսակցություններին արգելվում է հովանավորել հեռուստա եւ ռադիոհաղորդումներ: Նաեւ առաջարկվում է բռնություն եւ դաժանություն քարոզող հաղորդումների հեռարձակման վերահսկման լիազորությունները հանձնել ոչ թե կառավարությանն, այլ Հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների ազգային հանձնաժողովին:

***

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը փետրվարի 28-ին Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ հանրահավաք է կազմակերպում 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում զոհվածների հիշատակին: Ակցիայի շրջանակներում կկատարվի մոմավառություն, կմատուցվի պատարագ, կդրվեն ծաղիկներ: Ակցիային կմասնակցեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

***

Իշխող ՀՀԿ կուսակցության մամլո քարտուղար Էդուրադ Շարմազանովը հայտարարեց միջագային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպության զեկույցի կողմնակալության մասին: Նրա խոսքերով, զեկույցում շարադրված է մի կողմի տեսակետը: «Կիսելով մեր արտերկրի գործընկերների մտահոգությունը, կհամաձայնվեմ, որ կան խնդիրներ, սակայն միեւնույն ժամանակ փաստաթղթում առկա են միակողմանիությունն ու կողմնապահությունը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---