ԱՄՆ Պետական դեպարտամենտ. Վաշինգտոնը հետագայում էլ շարունակելու է աջակցել ԳՈՒԱՄ-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ հույս ունի, որ հետագա համագործակցությունը «ԳՈՒԱՄ ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման համար» միջազգային կազմակերպության շրջանակներում գերազանցապես նորարարական բնույթ է կրելու: ԱՄՆ-ն հետագայում էլ շարունակելու է աջակցել ԳՈՒԱՄ-ին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Յան Քելլին: Ամերիկացի դիվանագետը հույս է հայտնել, որ ԳՈՒԱՄ-ի շրջանակներում հետագա համագործակցությունը արդիական խնդիրների լուծման ժամանակ կրելու է առավել նորարարական բնույթ:



«ԱՄՆ-ն իր հերթին շարունակելու է աջակցել ԳՈՒԱՄ-ին համագործակցության շրջանակներում»,- ասել է Քելլին` նշելով, որ այդ կազմակերպությունը տարածաշրջանի երկրներին ժողովրդավարության իրականացման եւ իրավունքի գերակայության գործող մեխանիզմներ է տալիս: Խոսելով հաջորդող առաջնությունների մասին` Պետական դեպարտամենտի ներկայացուցիչը նկատել է, որ ԱՄՆ-ն ընդլայնելու է համագործակցությունը ԳՈՒԱՄ-ի շրջանակներում, մասնավորապես սահմաններին անվտանգության ապահովման նախագծերի իրականացման միջոցով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---