Շոյգուն առաջարկել է քրեական պատասխանատվություն ներմուծել Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ հաղթանակը հերքելու համար

PanARMENIAN.Net - ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար, «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Սերգեյ Շոյգուն առաջարկել է քրեական պատասխանատվություն ներմուծել Մեծ Հայրենական պատերազմում ԽՍՀՄ հաղթանակը հերքելու համար:



Ինչպես հայտնել է Սերգեյ Շոյգուն, նրան վրդովում է այն, որ հետխորհրդային տարածքում ԽՍՀՄ հաղթանակի հերքմամբ մշտապես զբաղվում են բոլոր նրանք, ովքեր չեն ալարում:



«Ես գտնում եմ, որ մեր խորհրդարանին անհրաժեշտ է ընդունել մի օրենք, որը քրեական պատասխանատվություն կնախատեսեր Մեծ Հայրենական պատերազմում ԽՍՀՄ հաղթանակը ժխտելու համար, եւ այդժամ որոշ երկրների նախագահներ, որոնք ժխտում են դա, չէին կարողանա անպատիժ կերպով գալ մեր երկիր: Իսկ որոշ քաղաքների քաղաքապետեր, նախքան հուշարձանները ոչնչացնելը, մի քանի անգամ կմտածեն այդ մասին»,- ասել է Շոյգուն Վոլգոգրադի «Ստալինգրադյան ճակատամարտ» թանգարան-պանորամայում վետերանների հետ ունեցած հանդիպման ժամանակ:



Շոյգուն նշել է, որ «հաղթանակի հերքողների» համար քրեական պատժի մասին գաղափարը նա քաղել է երկրների քրեական օրենսգրքերից, որոնցում գոյություն ունեն Հոլոքոստի հերքման համար քրեական պատասխանատվության մասին հոդվածներ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---