NY Times. Թրամփը դիտարկել է ինքն իրեն ներում շնորհելու հնարավորությունը

NY Times. Թրամփը դիտարկել է ինքն իրեն ներում շնորհելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ գործղ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթներին իր շրջապատի հետ քննարկել է պաշտոնից հեռանալուց առաջ որպես կանխարգելիչ միջոց ինքն իրեն ներում շնորհելու հնարավորությունը, գրել է The New York Times-ը։

Նախկինում ԱՄՆ ոչ մի նախագահ սեփական անձին ներում շնորհելու մասին չի հայտարարել։ Ըստ պարբերականի՝ դա կարող է «վտանգավոր նախադեպ դառնալ»։

Ըստ թերթի աղբյուրների՝ «Թրամփը հասկացրել է օգնականներին, որ ցանկանում է ինքն իրեն ներում շնորհել իր նախագահության վերջին օրերին»։ Նա, իբր, ասել է, որ ունի նման լիազորություններ և հետաքրքրվել է օգնականների կարծիքով, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ պարբերականի՝ դեռ պարզ չէ, թե Թրամփն արդյոք խոսել է այդ մասին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո։ Չի հստակեցվում, թե հատկապես ինչ մեղադրանքների մասով մտավախություն ունի Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ իր շտաբն օգտագործել է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու բոլոր իրավաբանական հնարավորությունները, սակայն այժմ հաշտեցման ժամանակն է։ Նա խոստացել է կենտրոնանալ իշխանությունը ընտրված նախագահ Ջո Բայդենին սահուն փոխանցելու վրա, գրում է Interfax-ը։

Թրամփը նաև դատապարտել է Կապիտոլիումում անկարգությունները, որի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Իսկ իր կողմնակիցներին գործող նախագահը խոստացել է, որ նրանց «անհավանական ճամփորդությունը դեռ նոր է սկսվում»։

ԱՄՆ նախագահի ներումը տարածվում է միայն այն հանցագործությունների վրա, որի մեղադրանքը ներկայացրել են դաշնային իշխանությունները, ոչ թե նահանգի։

Ավելի վաղ հայտնի դարձավ՝ Թրամփը մտավախություն ունի, որ ինքն ու իր մերձավորները կարող են հետապնդվել նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Նա քննարկել է օգնականների հետ իր դուստր Իվանկային և նրա ամուսին Ջարեդ Քուշներին, ինչպես նաև մի շարք այլ անձնաց, որպես կանխարգելիչ միջոց ներում շնորհելու հավանականությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---