Հնդկաստանում հիվանդանոցում հրդեհից 10 նորածին է մահացել

Հնդկաստանում հիվանդանոցում հրդեհից 10 նորածին է մահացել

PanARMENIAN.Net - Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում հիվանդանոցում բռնկված հրդեհից 10 նորածին է մահացել։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Բհանդար քաղաքի շրջանային հիվանդանոցում գիշերվա ժամը 2-ին։ Ըստ նախնական տվյալների՝ բռնկման պատճառը կարճ միացումը կարող էր լինել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Վիրաբույժ Պրամոդ Հանդանտեն հայտնել է, որ 7 երեխայի հաջողվել է փրկել։ Պալատում եղել են 1-3 ամսական երեխաներ։

Տուժած նորածիններին մեկ այլ հիվանդասենյակ են տեղափոխել, այլ պալատներ են տեղափոխվել նաև մյուս բաժանմունքների պացինետները, անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել մահացած երեխաների ընտանիքներին։ Գլխավոր նախարար Մահարաշտրա Ուդհավ Թեքքերեյը հրահանգել է հետաքննություն իրականացնել, իսկ մահացած երեխաների ընտանիքներին 500,000-ական ռուփի (մոտ 6․8 մլն դոլար) փոխհատուցում վճարել։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---