Թուրքիան կարող է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, սակայն միջնորդ լինել չի կարող

PanARMENIAN.Net - «Որպես բազում այլ երկրներ, Թուրքիան եւս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: Հենց այդ պատճառով է Անկարան սատարում ԵԱՀԿ ՄԽ ջանքերին` ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն բանակցային գործընթացում նա միջնորդ չէ»,-Երեւանում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բերնար Ֆասիեն:



Իր հերթին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ընդգծել է, որ Անկարան կարող է իր ներդրումն ունենալ տարածաշրջանի անվտանգության գործում»: Հուսով եմ, որ Թուրքիայում հասկանում են, որ անհրաժեշտ է համակարգել բոլոր քայլերը եւ չշփոթել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան խնդրի հետ»,-նշել է ամերիկացի դիվանագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---