Կարսում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Կարսում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

PanARMENIAN.Net - Կարսում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «Ձմեռ-2021» անվանումը կրող համատեղ զորավարժությունները, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժությունների սցենարով իրականացվում է հակառակորդի ականանետային ստորաբաժանումների հայտնաբերում և ոչնչացում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Զորավարժությունները կավարտվեն փետրվարի 12-ին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ադրբեջանական բանակի զինծառայողները հունվարի 17-ին ժամանել էին Կարս՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին։

Կարսի զորավարժություններին մասնակցում են տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ուժեր և հրամանատարական կազմ, ուղղաթիռներ։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ զորավարժությունների նպատակը համատեղ գործողությունների իրականացման ժամանակ համագործակցության և աշխատանքների համակարգման ապահովումն է, մարտական զենքի և տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքի ստուգումը՝ ներառյալ այդ երկրների կողմից արտադրվող զինամթերքի։

2020-ի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական բանակը Թուրքիայի անմիջական օժանդակութայմբ հարձակվել էր Արցախի վրա։ 44-օր տևած պատերազմում ադրբեջանցիները Թուրքիայից ստանում էին ռազմական օժանդակություն, թուրքերը նաև սիրիացի վարձկաններ էին ուղարկել Արցախ։ Թուրք-ադրբեջանական վերջին համատեղ զորավարժություններն անցկացվել են 2020-ի հուլիսյան սահմանային բախումներից հետո։ Թուրքական բանակի տեխնիկական միջոցներ, ըստ որոշ տվյալների, ադրբեջանցիների մոտ էին մնացել հենց այդ զորավարժություններից հետո։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---