ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԻ ՈՉ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ` ԱՌԱՆՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանը չի ստորագրի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ` առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համաձայնության: Այդ մասին «Ազգ» թերթին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նա ընդգծել է, որ անցած 10 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը երբեք դուրս չի մնացել բանակցային գործընթացից: Դրա վկայությունն է` տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի այցելությունները ԼՂՀ եւ համատեղ խորհրդակցությունները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընթացիկ եւ եկող տարիներին շատ բան կախված կլինի Ադրբեջանի դիրքորոշումից: Նա նշել է նաեւ, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոռետեսությունն այս հարցում հիմնականում կապված է Բաքվի դիրքորոշման հետ, ինչպես նաեւ վերջին ժամանակահատվածում ադրբեջանական կողմի արված հայտարարությունների հետ, եւ հատկապես, Ադրբեջանի նախագահի կողմից ներկայացված խեղաթյուրված փաստերի հետ: Օսկանյանն ընդգծել է, որ չկան «փարիզյան սկզբունքների» հայկական կամ ադրբեջանական տարբերակներ, գոյություն ունի միայն մեկ տարբերակ` քի-ուէսթյան: «Այսօր մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները հիմնվելով «փարիզյան սկզբունքներին», հասնել լուրջ տեղաշարժերի եւ հարցի վերջնական լուծմանը` առանց այլ խնդիրների հետ այն կապելու»,-ասել է նախարարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---