ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Արցախում հումանիտար իրավիճակի` անխաթար հասցեագրումը

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Արցախում հումանիտար իրավիճակի` անխաթար հասցեագրումը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքը:

Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը:

Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների ժամանակացույցին:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի անմիջական օժանդակությամբ ու վարձկան-ահաբեկիչների մասնակցությամբ պատերազմ էր սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային զիջումների գնաց՝ նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցման հայտարարություն անելով, իսկ հունվարի 11-ին տրանսպորտային ապաշրջափակման մասին փաստաթուղթ ստորագրելով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---