ԵՄ-ն ընդունել է «Սպուտնիկ V»-ի գրանցման հայտը

ԵՄ-ն ընդունել է «Սպուտնիկ V»-ի գրանցման հայտը

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ընդունել է կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման հայտը։ Հայտը ներկայացրել էր Ուղիղ ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմնադրամը հայտ էր ներկայացրել Դեղամիջոցների եվրոպական գործակալություն (ЕМА) 2020-ի հոկտեմբերի 22-ին «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ գիտաժողովին մասնակցության համար։ Հիմնադրամի ներկայացուցիչները, պատվաստանյութի հեղինակներն ու ЕМА ներկայացուցիչները մասնակցել են 2021թ․ հունվարի 19-ին կայացած գիտաժողովին»,- ասել են Ուղիղ ներդրումների ռուսաստանյան հիմնադրամում։

ԵՄ-ում պատվաստանյութի գրանցման հայտը ներկայացվել էր հունվարի 29-ին՝ մեկնարկելով ЕМА-ին տեղեկատվության տրամադրումը աստիճանական փորձագիտության (rolling review) ընթացակարգի միջոցով։

Գրանցման հավաստագիր և Եվրահանձնաժողովի հավանությունը ստանալու դեպքում հնարավոր կլինի ռուսական պատվաստանյութի կենտրոնացված ձևով առաքումը ԵՄ։

Եվրամիությունը դեռևս մինչ առաջին պատվաստանյութերի հավանությունը կենտրոնական գնումների մասին որոշում էր կայացրել։ Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն պայմանագիր է կնքել 6 արտադրողի՝ Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, Johnson&Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուսով է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը կընդգրկվի COVAX հարթակի միջոցով բաշխվող պատվաստանյութերի ցանկում։

ԱՀԿ-ում հերթական քննարկումներեն են տեղի ունեցել ռուսական պատվաստանյութի վերաբերյալ լրացուցիչ տվյալների շուրջ։ Եվս մեկ քննարկում նախատեսված է փետրվարի 15-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---