Գագիկ Բեգլարյանը փոխարինել է Եվրանդ Զախարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Եվրանդ Զախարյանին Երեւանի քաղաքապետի պատոնից ազատելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում: Նույն այդ հրամանագրով Եվրանդ Զախարյանը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական:



Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Երեւանի Կենտրոն համայնքի պետ Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետ:



Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքի պետ էր ընտրվել 2002թ. եւ վերընտրվել 2005 եւ 2008թթ.: 2006թ.-ից նա հանդիսանում է Հայաստանի իշխող Հանրապետական կուսացկության անդամ:



Նշենք, որ Գագիկ Բեգլարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում նշանակելու մասին տեղեկատվությունը մամուլ թափանցեց դեռեւս մարտի 2-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Գագիկ Բեգլարյանի օգնական Արամ Հարությունյանը, «տեղեկատվությունն այն մասին, որ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է այդ պաշտոնին նախքան քաղաքապետի` մայիսին ծրագրված ընտրությունները, զուրկ չէ հիմնավորումից, թեեւ շրջում է ասեկոսեների մակարդակով»: Իսկ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվական վարչությունում հայտնել էին, որ քաղաքապետարանում նման տեղեկատվությամբ չեն տնօրինում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---