Մասկը Marscoin կանվանի սեփական թվային արժույթը, եթե ունենա այդպիսին

Մասկը Marscoin կանվանի սեփական թվային արժույթը, եթե ունենա այդպիսին

PanARMENIAN.Net - Միլիարդատեր, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը սեփական թվային արժույթը Marscoin կանվանի, եթե ունենա այդպիսին։ Այդ մասին նա գրել է Dogecoin կրիպտոարժույթի վաճառքի վերաբերյալ Twitter-ի մեկնաբանություններում։

Նման արժույթ ստեղծելու առաջարկ նրան արել են Twitter-ում։ «Այն կկոչվի Marscoin»,-գրել է Մասկը։ Այլընտրանքային անվանում կարող էր լինել Eloncoin-ը, բայց Մասկն այդ առաջարկն անուշադրության է մատնել, գրում է Forbes.ru-ն։

Մեկնաբանություններում Մասկին առաջարկել են նոր արժույթ ստեղծել և դարձնել այն «Երկր մոլորակի արժույթը»։

Bitcoin-ը կրիպտոարժույթն ակտիվորեն աճ է արձանագրում փետրվարի 8-ից սկսած, երբ Իլոն Մասկի հիմնած Tesla ընկերության կողմից $1.5 մլրդ-ի կրիպտոարժույթի գնման մասին հայտարարվեց։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---