Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների Բաքվում կայանալիք հանդիպումը հետաձգվել է

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների Բաքվում կայանալիք հանդիպումը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների փետրվարի 19-ին Բաքվում կայանալիք հանդիպումը հետաձգվել է։ Այդ մասին Twitter-ում տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Հանդիպումը հետաձգվել է, քանի որ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հետաձգել է իր այցն Ադրբեջան՝ կապված այդ երկրի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի հետ։

Եռակողմ հանդիպման չեղարկման պատճառով չեղարկվել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այցն Ադրբեջան։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել։ Նա այդպիսի որոշում է կայացրել քաղաքական ճգնաժամի պատճառով։ «Ես որոշել եմ հեռանալ զբաղեցրածս պաշտոնից։ Անկասկած՝ հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ իմ այս քայլը կնպաստի երկրում բևեռացման նվազեցմանը։ Քանի որ ես վստահ եմ, որ բևեռացումն ու առճակատումը մեր միջև ամենամեծ ռիսկն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման և ամեն տեսակի ճգնաժամի համար»,- ասել է նա։

Առաջին ագամ Գախարիան վարչապետ էր ընտրվել 2019թ․ սեպտեմբերին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---