Ղարաբաղյան հարցում ոչ մի առաջընթաց էլ չկա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հարավային Օսիայի օգոստոսյան պատերազմից եւ Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո ոչ մի լուրջ առաջընթաց տեղի չի ունեցել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բավականաչափ ամուր է, որպեսզի չառաջանա ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գայթակղություն:



«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններն այդպիսի մակարդակի աշխատանքի մեթոդն են: Նրանք պետք է ժամանակ առ ժամանակ հայտարարություններ կատարեն, հրապարակեն որոշ սկզբունքներ, թեեւ հիմնախնդրի իսկական կարգավորման վրա դրանք ոչ մի ձեւով չեն ազդում: Բայց պետք է ցույց տալ, որ Մինսկի գործընթացը կենդանի է, որովհետեւ 2 տարի առաջ այն մեռած էր: Իսկ հիմա նախագահները հանդիպում են եւ դա շատ լավ է, որովհետեւ այն հակամարտություններում, որտեղ չկան նման հանդիպումներ, զինված ընդհարումներն առավել հնարավոր են»,- ընդգծել է Իսկանդարյանը:



Դրա հետ մեկտեղ հայ քաղաքագետը որպես ոչնչի չպարտադրող հայտարարություններ օրինակ բերեց ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստեղծման գաղափարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---