Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը17 մայիսի 2024 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործակցությամբ Ակբան ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո կուղղի ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը և զարգացմանը։ Գործակցության շրջանակում ՎԶԵԲ-ը ֆինանսական նոր գործիք է կիրառում Հայաստանում՝ առաջին անգամ մեր երկրում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը։ Ակբա բանկի կողմից փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն ու զարգացմանն ուղղվող 50 միլիոն եվրոյի մինչև 50% ֆինանսական ռիսկերն իր վրա կվերցնի ՎԶԵԲ-ը։ Գործակցությունը հնարավորություն կտա Հայաստանում էլ ավելի ընդլայնել ՓՄՁ-ներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն նշել է, որ Մոնղոլիայից մինչև Եվրոպա Ակբա բանկն առաջին գործընկերն է, որի հետ ՎԶԵԲ-ը մեկնարկում է այս նախագիծը։
Բացի այդ, Հայաստանում գործող բիզնեսներն այս համագործակցության շրջանակում ստանալով ֆինանսավորում, հնարավորություն կունենան նաև օգտվել հատուկ խորհրդատվական ծառայություններից, որոնք կօգնեն նրանց զարգանալ արտասահմանյան շուկաներում: «Ակբա բանկը շուրջ 25 տարի համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ։ Այսօր ստորագրեցինք պայմանագիր, որով մենք կարողանում ենք տրամադրել վարկեր մեր ընթացակարգերին համապատասխան, բայց ռիսկը հիսուն տոկոսի չափով կիսում ենք ՎԶԵԲ-ի հետ: Սա բանկին հնարավորություն է տալու ավելի ընդլայնված վարկային քաղաքականություն վարել, որից կշահեն նաև ՓՄՁ-ները»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ «Այսօր մեր լավ գործընկեր Ակբա բանկի հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր: Պայմանագրի առանցքում եզակի պրոդուկտ է, քանի որ օգնում է ամրապնդել կապիտալը, կատարել ավելի շատ ֆինանսավորում տեղական փոքր ու միջին ձեռնարկություններում և նպաստել տեղական արժույթով ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։ Էֆեկտը կրկնակի է. շահում է ոչ միայն Ակբա բանկը, այլև գյուղական բնակավայրերը և փոքր ու միջին ձեռնարկությունները: Իրականում հենց դա է այս պրոդուկտի հիմնական նպատակը։ Ինչպես գիտեք, դա նաև մեր նպատակն է. ՎԶԵԲ-ը խթանում է ՓՄՁ-ների ֆինանսավորումը»,- նշել է ՎԶԵԲ-ում Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի պատասխանատու Ջորջ Օրլովը։ Պայմանագիրը ստորագրվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ամենամյա բիզնես համաժողովի ընթացքում, որը մեկ հարկի տակ է հավաքում ՎԶԵԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, ֆինանսական աշխարհի ներկայացուցիչներին և բիզնեսի առաջնորդներին՝ քննարկելու և լուծելու գլոբալ ֆինանսական խնդիրները։ Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը։ Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը համագործակցում են 2003 թվականից և ունեն ավելի քան 20 տարվա համագործակցության պատմություն։ Մինչև օրս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում 207 ծրագրում ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |