Մխիթարյանը չի կարողանա օգնել ՀՀ հավաքականին առաջիկա խաղերում՝ մկանների ախտահարում ունի

Մխիթարյանը չի կարողանա օգնել ՀՀ հավաքականին առաջիկա խաղերում՝ մկանների ախտահարում ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա օգնել թիմին հավաքականի առաջիկա հանդիպումերի ընթացքում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Մխիթարյանի հետազոտության արդյունքները:

Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների ախտահարում, որն ազդրում հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ։

Մարտի 28-ին կայանալու է Հայաստան-Իսլանդիա, իսկ մարտի 31-ին Հայաստան-Ռումինիա հանդիպումը։ Covid-19-ի սահմանափակումներից ելնելով՝ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30%-ի չափով երկրպագու:

Տոմսերն արդեն վաճառվում են։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---